Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը: Քվեարկությանը մասնակցել է 19 806 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ամբողջ աշխարհից։

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձկվող Հարի Քեյնը տեղ չի գտել թիմում: Անգլիայի հավաքականի ավագը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում

Ռեկորդային 18-րդ անգամ տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է MLS-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

FIFPro. Տարվա խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ․ Դավիդ Ռայա («Արսենալ», Իսպանիա)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո), Պաու Կուբարսի («Բարսելոնա», Իսպանիա), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա):

Կիսապաշտպաններ․ Ռոդրի («Բարսելոնա», Իսպանիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)։

Հարձակվողներ․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)։

Leave a comment