Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Նիկոլսկոյե բնակավայրը

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Նիկոլսկոյե բնակավայրը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Գործողությունն իրականացրել են «Հյուսիս» խմբավորման գրոհային ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment