Այս իշխանության զազրելի գործելակերպի հետևանքով ևս մեկ մարդկային կյանք կիսատ մնաց․ Մանե Թանդիլյան

Խոր ցավով տեղեկացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին, որը տեղի է ունեցել կալանավայրում։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Այս իշխանության զազրելի գործելակերպի հետևանքով ևս մեկ մարդկային կյանք կիսատ մնաց։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ դեպք է գրանցվել, երբ կալանքի են տարվել մարդիկ՝ ծանր հանցակազմ չպարունակող գործերով։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով։ Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումը պատժամիջոց է, երբ արդարացված չէ։ Իսկ այս իշխանությունների դեպքում՝ մահախոսական՝ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Մեկ այլ դեպքում՝ սպանություն հենց տան բակում․․․

Այս երկրի դատաիրավական համակարգը պարտավոր է հաշիվ տալու իրեն, ի վերջո ո՞ւմ է ծառայում․ Փաշինյանի օրակարգին, թե օրենքին։ Բավական է խաղալ մարդկային ճակատագրերի հետ։

Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն։

Իմ ցավակցությունները Արսեն Գևորգյանի հարազատներին և ընկերներին»։

Leave a comment