Սուրեն Կատվալյանը Հայաստանին առաջին մեդալն է ապահովել պատանեկան օլիմպիական խաղերում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ըթնացող պատանեկան Օլիմպիական խաղերում: Սուրեն Կատվալյանը քառորդ եզրափակչում բացահայտ առավելությամբ հաթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիռին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան:

Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո եգիպտացի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Կիսաեզրափակչում հայ մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ:

Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին:

Leave a comment