Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պահարանային գազի կարգավորիչ կետերի (ՊԳԿԿ) աշխատանքի խափանման պատճատռով նոյեմբերի 10-ին ժամը 00։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դ․ Մալյան փողոցի, Դ․ Մալյան նրբանցքի, Թոթովենցի փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Մոլդովական փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների (մասնակի) գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։