Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ վարչակազմը վճռականություն կունենա շարունակելու երկխոսությունն Ուկրաինայի հարցով անվտանգության երաշխիքների շուրջ․ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով հավաքական անվտանգությանը նվիրված միջազգային ֆորումում։
Լավրովի խոսքով՝ թեև Մոսկվան որևէ պատրանք չի փայփայում Վաշինգտոնի հնարավոր քայլերի վերաբերյալ, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Թրամփի վարչակազմը բաց է երկխոսության համար՝ ի տարբերություն Բայդենի մեծամիտ վարչակազմի։
Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջարկով և Ռուսաստանի համաձայնությամբ՝ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության պարամետրերը՝ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։