https://arm.sputniknews.ru/20261110/sa-e-kalanqi-fetishacman-voghbergakan-orinaky-vardevanjany-arsen-gevvorgjani-mahvan-masin-109161701.html
Սա է կալանքի ֆետիշացման ողբերգական օրինակը. Վարդևանյանը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Սա է կալանքի ֆետիշացման ողբերգական օրինակը. Վարդևանյանը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն… 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T13:02+0400
2026-11-10T13:02+0400
2026-11-10T13:04+0400
արամ վարդևանյան
կալանք
արսեն գևորգյան
մահ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108792728_0:84:1600:984_1920x0_80_0_0_46d5063be3370aaae79e347e5b4795b1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Այդ մասին այսօր «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:«Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից, եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը»,– գրել է Վարդևանյանը։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց է, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն կալանքի, քանի որ չի պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ իշխանությունը չի տալիս, բայց անպայման տանում է կալանավայր։ Նշենք, հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։Դուք այսօր մարդ եք սպանել․ Քրիստինե Վարդանյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108792728_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9f8253d057b6174a2b000929dceb966a.jpg.webp
արամ վարդևանյան, կալանք, արսեն գևորգյան, մահ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
արամ վարդևանյան, կալանք, արսեն գևորգյան, մահ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն կալանքի։
«Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից, եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը»,– գրել է Վարդևանյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց է, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն կալանքի, քանի որ չի պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։
ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ իշխանությունը չի տալիս, բայց անպայման տանում է կալանավայր։
«Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը»,– գրել է Վարդևանյանը։