Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում են կալանավորումը նախաձեռնողը, որոշում կայացնողը, առողջական խնդիրները ծաղրող անձինք․ Վարդանյան

Դուք այսօր մարդ եք սպանել:

Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:

Ամեն անգամ երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայացվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:

Արդյունքում կալանավորվողներն էլ իրենք սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա:

 

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Leave a comment