Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դուք այսօր մարդ եք սպանել:

Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:

Ամեն անգամ, երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայացվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:

Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment