«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Արդիական…
Ինչպես գրել եմ 6 տարի առաջ…
Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր…
Ասում է Տեր Աստված.
«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին,
խաբեբաները պիտի տիրեն նրանց…»:
(Եսայի մագարե 3:4-5):
———————————————–

Խոնարհումս մեր նահատակ եղբայրներին և մաղթանքս, որ արժանի լինենք նրանց;
Այս դժնդակ օրերի միջից ես ՀԱՎԱՏՈՒՄ եմ ազատության, արդարության, ճշմարտության և Հայաստանի Հաղթանակին…

Սա Հույսի և Պայքարի ուժն է, որն անբեկանելի է: Երբ խոսում եմ հույսի մասին, այն ինձ համար վերացական գաղափար չէ կամ գեղեցիկ խոսք: Այն Հայաստանի/Արցախի մասին է, մեր ազգի մասին է, մեր պատմության մասին է և մեր լուսառատ Գալիքի, որին արժանի է մեր Հայրենատեր ժողովուրդը:
Ես չեմ խոսում լավատեսության մասին՝ այլ Հույսի… Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել: Եվ այսօր մեր կյանքում առավել քան երբևէ այդ չխամրող Հույսի կարիքն ունենք:

Պահեր են լինում, երբ հուսահատությունը փորձում է հաղթել, թվում է թե Հույսը կալանավորված, բանտարկված է՝ հոգևորաականների կապայով, առաջնորդների ու հայրենատեր մարդկանց պատմուճանով, աղոթում և գործում է բանտախցում, սպասում է և գործում է արդարության համար այն միջավայրում և աշխարհում, որտեղ ճշմարտությունը կարող է թանկ արժենալ:

Սակայն նույնիսկ այդ անհույս թվացող Հույսը հնարավոր չէ բանտել, հնարավոր չէ լռեցնել և հնարավոր չէ սպանել:

Ես երակներով եմ զգում մեր պատմությունն ու արժանապատվությունը, մեր հավատքի ուժը և մեր ազգային ինքնությունը պաշտպանելու պատասխանատվությունը:

Մենք իրավունք չունենք հանձնվել հուսահատությանը: Մեր տառապանքները երբեք ավելի մեծ չեն եղել քան մեր Հույսը, քանզի այն ավարտ չունի, տեղում չի դոփում ու սպառվում, այլ աղոթում է, ծառայում է, գործում է, խոսում է, ներում է, դիմադրում ու դիմանում է, ըմբոստանում է, մերժում է հանձնվել: Այն, միգուցե, ցանվում է ապառաժի և քարերի վրա և մեջ, բայց ծիլեր է տալիս՝ ջրվելով մեր արցունքներով և…. ՀԱՂԹՈՒՄ է…

Ես հավատում եմ այն Հայաստանին, որտեղ արդարությունն անքննելի է, որտեղ ճշմարտություն խոսելը գնահատված է, ազատությունն՝ հարգված և որտեղ մեր սերունդները կոչված կլինեն կառուցելու պատվով և վստահությամբ…

ԵՍ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԺԱՌԱՆԳԵՆ ՄԵՐ ՎԱԽԵՐԸ, ԱՅԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՐԱՆՔ ԺԱՌԱՆԳԵՆ ՄԵՐ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՀՈՒՅՍԸ՝ ԺԱՌԱՆԳԵՆ ՈՉ ԹԵ ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ:

Եթե հոգնել եք՝ մի՛ հանձնվեք,

եթե վախերով եք՝ պատված մի՛ նահանջեք,

եթե հուսահատությամբ եք պատված՝ հիշե՛ք՝ Խաչը վերջը չէր, Գերեզմանը չհաղթեց…Եվ այս խավարն էլ կավարտվի…

Ես միգուցե շատ լուծումների պատասխանները չունենամ, բայց մեկ բան հստակ է ինձ համար…Ես երբեք չեմ հրաժարվի ՀԱՅԱՍՏԱՆԻՑ/ԱՐՑԱԽԻՑ ու ՀԱՅԻ ՊԱՅՔԱՐԻՑ… Եվ նաև չեմ ցանկանում, որ մեր փոքր հաշիվների պատճառով հրաժարվենք միմյանցից:

Հետևաբար, մեր Հույսը դարձնենք գործ, մեր սերը՝ պատասխանատվություն, մեր ընդհանուր պատմությունը՝ ներշնչում մեր ԳԱԼԻՔԻ համար, որովհետև Հայաստանը միայն անցյալը չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ մեր ԳԱԼԻՔՆ է, իսկ այն մեր ձեռքերում է…

Հաստատուն մնացե՛ք, պահե՛ք ձեր հավատքը, մերժե՛ք հուսահատությունը, մի հրաժարվեք հույսից և մի դավաճանեք նրան…Հույսը կենդանի է՝ ապրող Հարության հույսով…

ՀԱՅՍՏԱՆՍ ՈՏՔԻ՛ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ…ԵՎ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ, ՔԱՆԶԻ ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐՆ ՈՒ ԻՂՁԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՆ, ՔԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՎՈՎ ՏԱՐԻՆԵՐԸ…

 

09.11.2026.
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment