Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես նշվում է Ադրբեջանի ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարության մեջ, մինչև 2060 թվականը երկրի բոլոր շենքերում ջերմային պոմպերի և էլեկտրական խոհանոցային սալօջախների մասնաբաժինը պետք է կազմի 100%։
Բացի այդ, նախատեսվում է ջերմամեկուսացնել բոլոր շենքերը, համատարած ներդնել կրկնակի ապակեփաթեթներ, ամբողջությամբ անցնել LED լուսավորության և օգտագործել էներգաարդյունավետության բարձր դասերի կենցաղային տեխնիկա։