«Այն ամենը, ինչ այսօր հնչում է Բաքվից, այն որակումները, որոնք տրվում են Հայատանին ու հայ ժողովրդին, ըստ էության, առանաձնապես ցույց չեն տալիս, որ գործընթացը գնում է խաղաղության ճանապարհով»,- միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունն այն ծավալով, որ այսօր գոյություն ունի, արտահայտվում է ադրբեջանական պաշտոնական քարոզչության մեջ, բնականաբար, խաղաղության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ։
«Երկրորդ՝ պետք է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի իրողություններում Ադրբեջանի առաջանային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ, դա տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների, նրանց արտաքին հովանավորների քաղաքական գծի պայմաններում, իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021-ի վերջին, 2022-ին, պաշտոնականացումը եղել է 2022 թ. հոկտեմբերին Պրահայում»,- ասաց Տ.Աբրահամյանը։