Կատարում հաջորդ շաբաթ նախատեսվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հանդիպումը։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, այս մասին Անկարայում կայացած համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Նրա խոսքով՝ Դոհայում նախատեսվող բանակցությունները կարող են կարևոր հնարավորություն դառնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության գործընթացում առաջընթաց գրանցելու համար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։