https://arm.sputniknews.ru/20261109/hhi-ev-irani-barekamakan-khmbery-qnnarkel-en-taratsashrjanajin-anvtangutjan-harcer-109139994.html
ՀՀ–ի և Իրանի բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ–ի և Իրանի բարեկամական խմբերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Sputnik Արմենիա
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T22:05+0400
2026-11-09T22:05+0400
2026-11-09T22:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հանդիպում
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109137693_0:84:1600:984_1920x0_80_0_0_cfdac193d945b88816663fc25749925e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Իրանի Մեջլիսի համանուն խմբի հետ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ համանուն խմբի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր անդամները։Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։ Բացի այդ, մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ։ՀՀ վարչապետն ու փոխվարչապետն ընդունել են Իրանի փոխնախագահին. ի՞նչ են քննարկելՀանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109137693_89:0:1512:1067_1920x0_80_0_0_dd10302c945b9feb9ad0af799a6cb9e3.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հանդիպում, պատգամավոր, աժ (ազգային ժողով)
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հանդիպում, պատգամավոր, աժ (ազգային ժողով)
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։
«Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները»,– նշում են ԱԺ–ից։
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ համանուն խմբի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր անդամները։
Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։ Բացի այդ, մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: