Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հասարակություն

09.11.2026 | 17:44

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 2026 թվականի փետրվարին հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վրաստանում և տեղափոխվել Հայաստան։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ նույն դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձինք հայտնաբերվել էին դեռևս հուլիսին։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը, որը նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Հիշեցնենք, որ 37-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու կրելու մեղադրանքներով։ Նա մեղադրվում է նաև 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։

Դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։

Leave a comment