Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հերքել է այն ենթադրությունները, թե Չինաստանի իշխանությունները կապ ունեն Nvidia Corp. ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանի նկատմամբ լրտեսության հետ։
«Չինաստանին վերագրվող, այսպես կոչված, լրտեսության մեղադրանքներն անհիմն են։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան Չինաստանի դեմ զրպարտություն»,- Global Times-ը մեջբերում է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունի խոսքերը։
Նրա հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Nvidia-ի տնօրենների խորհուրդը որոշել է անկախ հետաքննություն սկսել ընկերության գլխավոր տնօրենի նկատմամբ։ Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջինս «օտարերկրյա հետախուզության թիրախ է դարձել»։