Շատ մոտ ենք Ուկրաինայի հարցում համաձայնագրի կնքմանը․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ շահագրգիռ կողմերը չափազանց մոտ են պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ CBS News հեռուստաընկերության հետ կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք գործարքի կնքմանը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ավարտվելու են հաջողությամբ, և դրանց արդյունքում երկիրը «մի փոքր այլ տեսք կունենա»։

«Կարծում եմ՝ մենք կհասնենք դրան։ Եվ կարծում եմ՝ դա տեղի կունենա, և, ի վերջո, Ուկրաինան մի փոքր այլ տեսք կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

Leave a comment