Քաղաքականություն
09.11.2026 | 11:37
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը։ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոյեմբերի 8-9-ը Մոսկվա գործուղված հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԽ գրասենյակի ղեկավար Վանիկ Ավետիսյանը և ԱԽ քարտուղարի խորհրդականներ Անահիտ Պողոսյանն ու Աշխեն Հայրապետյանը։