Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարիտեղակալ Ալեքսանդր Պանկինի համոզմամբ՝Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալՀայաստանի հանրաքվեն պետք է անցկացվիմինչև անդամակցության հայտ ներկայացնելը։
Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմինախաձեռնած՝ Հայաստանի համարԵվրամիությունում տեղ փնտրելու գործընթացըհանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբԵվրասիական տնտեսական միությանըմասնակցությունից ստացվող իրականօգուտներն օգտագործվում են մեկ այլինտեգրացիոն միություն անցնելուպատրանքային գաղափարը առաջ մղելուհամար»,- հայտարարել է ռուս դիվանագետը։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակումօրինաչափ և տրամաբանական լուծում կլիներհանրաքվեի անցկացումը, որի միջոցովՀայաստանի ժողովուրդը, երկրիՍահմանադրությամբ նախատեսված կարգով,կարտահայտեր իր կամքը՝ երկրի հետագաինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։
«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որնախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնելժողովրդին, ապա միայն պաշտոնական հայտներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչը վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում էՀայաստանի ղեկավարությունը»,- նշել էՊանկինը։
Փոխնախարարի խոսքով՝ «եթե հայտըներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկինհետաքրքիր չի լինի»։