Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են որոշակի արդյունքներ տալ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցում․ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախքան հետպատերազմյան կարգի հաստատման փուլին անցնելը, պետք է լուծվի բուն հակամարտությունը։ Նման քննարկումներն արդեն ընթացքի մեջ են։ Որքան հասկանում եմ՝ նախագահին այս մասին զեկուցվել է անցած հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Կան որոշ նախնական առաջարկներ, սակայն վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել»,- հայտարարել է Ռուբիոն։
«Վաղը Աբու Դաբիում, որտեղ կլինեն Ջարեդն ու Սթիվը, որոշակի առաջընթաց միգուցե գրանցվի։ Կարծում եմ՝ նրանք արդեն ճանապարհին են»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։