ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2027 թվականի պետական բյուջեից կհատկացվի 605 մլն 900 հազար դրամ:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ 3 մլն 818 հազար դրամով ավելի է: 10 մլն 165 հազար դրամը կապիտալ ծախսերն են, մնացածն ընթացիկ ծախսեր են, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 6 մլն 347 հազար դրամով»,- ասաց Հովհաննիսյանը: