Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է

Հասարակություն

08.11.2026 | 11:42

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված Ford մակնիշի ավտոմեքենայում։

Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Leave a comment