Կրակովում ահաբեկչություն իրականացրածի տանը ևս 3 մարմին է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

24-ամյա Միխալը, նախնական տվյալներով, սպանել է քրոջն ու ծնողներին։

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 8 – Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում ահաբեկչություն իրականացրածի տանը ևս 3 մարմին է հայտնաբերվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

24-ամյա Միխալը, նախնական տվյալներով, սպանել է քրոջն ու ծնողներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին անհայտ անձը մեքենայից կրակ է բացել քաղաքի հին մասում գտնվող անցորդների ուղղությամբ։ Առնվազն վեց մարդ զոհվել է։ Եվս 16-ը տուժել են, նրանցից 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հարձակվողը վիրավորվել է և ձերբակալվել, ներկայումս հիվանդանոցում է։ Լեհաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ նա տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։

Հավելենք, որ տուժածների թվում կա մեկ ՌԴ քաղաքացի։

Leave a comment