«Սամվել Կարապետյանը, այո, կարողացավ մի սեղանի շուրջ նստեցնել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք երբևէ նույն սեղանի շուրջ նստած չեն եղել»,- Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլիա Շուշանյանը։
Նա նշեց, որ կարողացել են այդ ուժերին համոզել՝ «եթե հարցը վերաբերում է ազգային օրակարգին, ձեր նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները»։
«Խոսքը գնում է ազգային համախմբման մասին», ասաց Լ. Շուշանյանը։