Ավանեսյանը մասնակցել է «Հայ առաջնորդ կանայք․ համաշխարհային ազդեցություն և ապագայի տեսլական» թեմայով պանելային քննարկմանը

Ավանեսյանը մասնակցել է «Հայ առաջնորդ կանայք․ համաշխարհային ազդեցություն և ապագայի տեսլական» թեմայով պանելային քննարկմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած «Հայ առաջնորդ կանայք․ համաշխարհային ազդեցություն և ապագայի տեսլական» թեմայով պանելային քննարկմանը։

 

Ավանեսյանից բացի՝ քննարկման բանախոսներն էին նաև քաղաքական գործիչ, Բրազիլիայի Տրես Ռիուս քաղաքի ավագանու անդամ Բիա (Բեատրիս) Պողոսյանը, «Yeprem» ոսկերչական ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Վիրնա Եփրեմը, ինչպես նաև՝ կոմերցիոն օդաչու, ակրոբատիկ թռիչքների (աերոբատիկայի) մասնագետ և կոմպոզիտոր Նարինե Մելքումյանը։

 

Քննարկումը վարել է ՄԱԿ֊ի Կանանց հարցերով Հայաստանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Օլգա Ազատյանը։

 

Ամբողջական ելույթները՝ ստորև.

 

https://www.youtube.com/watch?v=https://www.youtube.com/live/lZzp4elHbPU

Leave a comment