Թուրքիան ձգտում է պահպանել տարածաշրջանային առաջնորդի դիրքերը. Ֆիդան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երթուղիները պետք է պաշտպանված լինեն, հակամարտությունները՝ սահմանափակ, իսկ քաղաքական տարաձայնությունները չպետք է կաթվածահար անեն համաշխարհային տնտեսության գործունեությունն ապահովող համակարգերը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Այդ իսկ պատճառով Թուրքիան օգտագործում է դիվանագիտական գործիքները՝ ձգտելով կայուն դիվանագիտություն ապահովել և պահպանել տարածաշրջանային առաջնորդի իր դիրքերը»,– նշել է Հաքան Ֆիդանը։

Նա նաև ընդգծել է Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև Իրաքի և Թուրքիայի տարածքով Պարսից ծոցի և Եվրոպայի միջև տրանսպորտային հաղորդակցության կարևորությունը։ Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես կամուրջ մայրցամաքների միջև, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն տարածաշրջանային փոխկապակցվածության և անվտանգության ամրապնդման համար։

Անդրադառնալով Սև ծովում Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնություններին՝ Ֆիդանն ընդգծել է, որ անգամ բարդ պայմաններում բարձր մակարդակի բանակցություններն ու երկխոսությունը թույլ են տալիս լուծումներ գտնել։

Leave a comment