Կրակովում կրակոցներ են տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանի քաղաքներից մեկում՝ Կրակովի կենտրոնում, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է, լրագրողներին հայտնել է տեղական ոստիկանության խոսնակ Հուբերտ Չեպլան։
«Ժամը 15:03-ի սահմաններում Կրակովի կենտրոնում՝ Սլավկովսկա փողոցում, կրակոցներ են տեղի ունեցել։ Կրակոցներ են արձակվել անցնող մեքենայից», – ասել է Չեպլան։
Ոստիկանության խոսնակի խոսքով՝ միջադեպի հետևանքով կան զոհեր և տուժածներ։