https://arm.sputniknews.ru/20261107/pashinjany-bacatrec-inchu-hhum-petq-e-yndunvi-hamaseramvolnerin-pashtpanvogh-orenqy-109063025.html
Փաշինյանը բացատրեց` ինչու պետք է ՀՀ–ում ընդունվի «համասեռամոլներին պաշտպանող» օրենքը
Փաշինյանը բացատրեց` ինչու պետք է ՀՀ–ում ընդունվի «համասեռամոլներին պաշտպանող» օրենքը
Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում երբեք հարց չի հնչում, թե քանիսն են երկրից արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով, և քանիսն են Եվրոպայում բնակության… 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T19:53+0400
2026-11-07T19:53+0400
2026-11-07T19:54+0400
նիկոլ փաշինյան
համասեռամոլ
օրենք
եվրոպա
օրենքով գող
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109001259_21:0:2752:1536_1920x0_80_0_0_5c8043d1d5c70f70ba329d12c97a7fe2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պետք է ընդունվի իրավահավասարության մասին օրենք ոչ միայն նրա համար, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվեն, այլ նաև նրա համար, որ մարդիկ Եվրոպայում բնակության իրավունք ստանալու համար փաստաթղթերում կեղծ տեղեկություն չգրեն, թե իրենք սեռական փոքրամասնություն են։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը, որին մասնակցել են երիտասարդներ և նրան հարցեր ուղղել։Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում երբեք հարց չի հնչում, թե քանիսն են երկրից արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով։Նա ընդգծեց, որ այդ օրենքի ընդունումը պետք է նրա համար, որ երբ անձինք Եվրոպայում ապրելու հույսով սուտ տեղեկություններ տան, թե սեռական փոքրամասնություն են և իրենց հետապնդում են, իրենց ասեն, որ Հայաստանում նման օրենք կա, և իրենց հետապնդելու լուրերը կեղծ են։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109001259_575:0:2623:1536_1920x0_80_0_0_8191710bf607ee7602aba408ca4df06d.jpg.webp
նիկոլ փաշինյան, համասեռամոլ, օրենք, եվրոպա, օրենքով գող, հայաստան
նիկոլ փաշինյան, համասեռամոլ, օրենք, եվրոպա, օրենքով գող, հայաստան
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում երբեք հարց չի հնչում, թե քանիսն են երկրից արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով, և քանիսն են Եվրոպայում բնակության իրավունք ստանալու համար կեղծ տեղեկություններ լրացրել փաստաթղթերում։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պետք է ընդունվի իրավահավասարության մասին օրենք ոչ միայն նրա համար, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվեն, այլ նաև նրա համար, որ մարդիկ Եվրոպայում բնակության իրավունք ստանալու համար փաստաթղթերում կեղծ տեղեկություն չգրեն, թե իրենք սեռական փոքրամասնություն են։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը, որին մասնակցել են երիտասարդներ և նրան հարցեր ուղղել։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում երբեք հարց չի հնչում, թե քանիսն են երկրից արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով։
«Ուրիշ բան ասեմ` Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ գեյ են և Հայաստանում իրենց հետապնդում են, որ բնակության իրավուք ստանան։ Եվրոպացիք մեզ ասում են` դուք մեզ ապօրինի միգրանտների հոսք եք տալիս, որոնց մի մասը կարող է իսկապես էդպիսի խնդիր ունեն, մյուս մասը ակնհայտորեն քրեական ենթամշակույթի մարդիկ են»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այդ օրենքի ընդունումը պետք է նրա համար, որ երբ անձինք Եվրոպայում ապրելու հույսով սուտ տեղեկություններ տան, թե սեռական փոքրամասնություն են և իրենց հետապնդում են, իրենց ասեն, որ Հայաստանում նման օրենք կա, և իրենց հետապնդելու լուրերը կեղծ են։