Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին, Հայաստանն ունի մեկ մասնակից:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին մրցահարթակ դուրս կգա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը: