Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը. մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը

Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:

Դիմելով ներկաներին` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:

«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասաց Նարեկ Կարապետյանը:

«Մեր հասարակության հետ պետք է աշխատել: Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը. մենք գիտենք, որ մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով»,-նշեց Նարեկ Կարապետյանը։

ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment