Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի սննդամթերք արտադրողները ԵՄ աջակցությամբ մասնակցել են Փարիզում կայանացած առաջատար ցուցահանդեսին

Արեւելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից 61 սննդամթերք արտադրող փոքր եւ միջին ձեռնարկություններ եւ չորս գործարար ասոցիացիաներ առաջին անգամ միասին մասնակցեցին հոկտեմբերի 17-ից 21-ը Փարիզի Nord Villepinte ցուցահանդեսային կենտրոնում կայացած SIAL Paris 2026- ցուցահանդեսին: Լինելով աշխարհի առաջատար սննդամթերքի առեւտրային ցուցահանդեսներից մեկը՝ SIAL-ը միավորում է հազարավոր ցուցադրողների եւ միջազգային գնորդների, դիստրիբյուտորների եւ մանրածախ վաճառողների:

ՓՄՁ-ների եւ գործարար ասոցիացիաների մասնակցությունը հնարավոր դարձավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող երեք ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» եւ «ԵՄ-ը բիզնեսի համար՝ Առեւտրի եւ մրցունակության հզորացում Արեւելյան գործընկերության երկրներում» (ETaC): Այս նախաձեռնությունները նպաստում են մասնակից բիզնեսների միջազգային ներկայության ընդլայնմանը՝ միաժամանակ խթանելով առեւտրային կապերը, գիտելիքների փոխանակումը եւ համագործակցությունը տարածաշրջանում:

Մասնակից ընկերությունների շրջանակը ներառում է՝

  • 16 ընկերություն Հայաստանից, որոնք ներկայացրել են իրենց արտադրած չրերը, քաղցրավենիքը, թեյերը եւ մուրաբաները։
  • 9 ՓՄՁ Մոլդովայից, որոնք արտադրում են չրեր (հիմնականում սալորաչիր), ընդեղեն, վերամշակված մրգային արտադրանք եւ հրուշակեղեն։
  • 5 ՓՄՁ Ուկրաինայից, որոնք արտադրում են վերամշակված մրգեր, ընկուզեղեն եւ հատապտուղներ, ինչպես նաեւ մեկ գործարար ասոցիացիա՝ «ՈՒԿՐՍԱԴՎԻՆՊՐՈՄ»-ը։

«SIAL-ին մասնակցելը առկա գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու եւ նոր գործարար կապեր հաստատելու հիանալի հնարավորություն էր։ Մենք հանդիպեցինք Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Եգիպտոսից, Ալժիրից եւ Մարոկկոյից ներմուծողների հետ եւ սկսեցինք բանակցություններ չորացրած սալորաչրի, կորիզազուրկ սալորաչրի եւ խնձորի չիպսերի մատակարարման շուրջ: Նրանցից մի քանիսի հետ մենք արդեն պայմանագրեր ենք կնքել եւ պատվերներ ենք ստացել առաջիկա ժամանակահատվածի համար: Ազգային տաղավարում մենք ավելի մեծ տեսանելիություն ունեինք, քան կունենայինք առանձին», – նշել է Nisvinex Grup-ի գործադիր տնօրեն Դորին Ցիբոտարուն՝ Մոլդովայից։

ITC-ի տարածաշրջանային առեւտրի խթանման խորհրդատու Արմեն Զարգարյանն էլ ասել է. «SIAL Paris-ը դարպաս է դեպի համաշխարհային սննդամթերքի շուկաներ: Այս ձեռնարկատերերից շատերի համար սա այս մասշտաբի առաջին ցուցահանդեսն է եւ հնարավորություն՝ տարիների քրտնաջան աշխատանքը վերածելու նոր բիզնես հնարավորությունների: Մեր նպատակն է օգնել նրանց կառուցել երկարատեւ առեւտրային հարաբերություններ, որոնք իրենց բիզնեսը կդարձնեն ավելի մրցունակ»:

EU4Business-ը Եվրոպական միության հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ԵՄ-ի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող ողջ աջակցությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում:

Միջազգային առեւտրի կենտրոնը (ITC) Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Միավորված ազգերի կազմակերպության համատեղ գործակալությունն է: ITC-ն օգնում է զարգացող եւ անցումային տնտեսությունների փոքր եւ միջին ձեռնարկություններին դառնալ ավելի մրցունակ համաշխարհային շուկաներում՝ այդպիսով նպաստելով կայուն տնտեսական զարգացմանը:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment