ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայայաստանի և ԱՄՆ-ի համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման և դիմակայնության բարձրացման ռազմավարությունը։
Կարևորվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտակարգ իրավիճակներում կազմակերպչական, համակարգող և բնակչությանն անմիջական աջակցություն ցուցաբերելու դերը։
Կողմերը պայմանվորվածություն են ձեռք բերել միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև վերապատրաստումների և դասընթացների կազմակերպման հարցերում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: