Հասարակություն
06.11.2026 | 18:16
«Դատավորները միշտ ճնշումների են ենթարկվում, և՛ Ձեր կողմից, և՛ գործադիրի», այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Կարապետ Բադալյանը, ապա պարզաբանեց. «Դուք տարբեր հայտարարություններ եք անում, մենք սովոր ենք այդ ճնշումներին»:
Բադալյանը դժգոհեց, որ լրագրողները պարբերաբար իրենց խոսքում օգտագործում են «վնգստացող դատավոր» արտահայտութունը, որն, ի դեպ, դատավորների հասցեին հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից առաջ արված հայտարարությանը, թե նոր սահմանադրությամբ դատավորները, հնարավոր է պաշտոնակատար դառնան, Բադալյանն առաջարկեց Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ հարցեր ուղղել Փաշինյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան