Արարատ Միրզոյանը ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։

 

Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ՝ միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ հաղորդակցությունների ցանցի և փոխշահավետ տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։

Leave a comment