Հայաստանի հավաքականը երկու մեդալ է նվաճել Տաշքենդում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում:
Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պարտվել է բուլղարացի Իվան Հարկովին ու դարձել արծաթե մեդալակիր:
Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի է արժանացել Մայիս Ներսեսյանը:
Հայաստանի հավաքականn աշխարհի առաջնությանը մասնակցում է 15 սամբիստով։