Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ՝ միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ հաղորդակցությունների ցանցի և փոխշահավետ տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։

 

Leave a comment