«GALLUP»-ի հարցման մասնակիցների 37.8%-ը բացասական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին խնդիրներին ուղղված հրապարակային անդրադարձները, ևս 8.9%-ը տվել է ավելի շուտ բացասական գնահատական։ Դրական է գնահատել հարցվածների 30.4%-ը, իսկ 18.3%-ը նշել է, որ տեղյակ չէ այդ անդրադարձներից։
Հարցման արդյունքները՝
– Լիովին դրական՝ 19.4%
– Ավելի շուտ դրական՝ 11.0%
– Ավելի շուտ բացասական՝ 8.9%
– Ընդհանրապես բացասական՝ 37.8%
– Տեղյակ չեմ այդ անդրադարձներից՝ 18.3%
– Դժվարանում եմ պատասխանել՝ 4.7%