Դրանցից միայն 258 հազար գնահատականներն են «գերազանցից» ցածր եղել: Բացի այդ, հանձնաժողովի մասնագետներն արհեստական ինտելեկտի գործիքների օգնությամբ վերլուծել են այն գնահատականները, որոնք մեծ հավանականությամբ սխալմամբ են արվել. այդպիսիք եղել են մոտ 76 հազար:
ՔՊ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցը վերաբերում էր ուղևորի մասին վարորդի թողած հետադարձ գնահատականին, և թե արդյոք ծրագիրը չի՞ կարող արհեստականորեն ցածր գնահատականներ տալ ուղևորներին՝ նրանց սակագինը բարձրացնելու համար։ Գևորգյանը հերքեց նման հնարավորությունը:
«Վարորդի գնահատականը չի ազդում ուղևորի սակագնի վրա, հավաստիացնում եմ ձեզ, սակայն վարորդին ուղևորի տված գնահատականը կարող է ազդել. օրինակ՝ արդյունքում հնարավոր է` արգելափակվի վարորդի աշխատանքը բիզնես դասում»,– հայտարարեց Գևորգյանը։
Նա նշեց, որ այժմ քննարկվում է նաև բոլոր վարորդների դեպքում «Յանդեքս» տաքսի ծառայությունում աշխատելու համար պարտադիր բանավոր հարցազրույցի հնարավորությունը։ Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը խոստովանեց, որ դա հազիվ թե իրատեսական լինի, քանի որ Հայաստանում առցանց տաքսի հարթակներում աշխատում է մի քանի հարյուր հազար մարդ (լրիվ կամ մասնակի զբաղվածությամբ):