Հարգելի՛ սպառողներ,
Նախ ցանկանում ենք հայցել ձեր ներողամտությունը մի քանի օր առաջ կաթնաշոռի վերաբերյալ հնչեցված հայտարարությանն ուշ արձագանքելու համար։
Մեզ համար կարևոր էր իրականացնել մանրակրկիտ ուսումնասիրություն և անցկացնել անհրաժեշտ լաբորատոր փորձաքննությունները՝ արդյունքների հիման վրա ձեզ տրամադրելու ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն։ Այս գործընթացը որոշակի ժամանակ էր պահանջում։
Նշենք, որ Milkin ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակ, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, անցնում է ֆիզիկաքիմիական և մանրէաբանական լաբորատոր փորձաքննություններ՝ արտադրանքի որակն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
Այսօր պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ կաթնաշոռի վերաբերյալ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով ուսումնասիրված նմուշների մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են սահմանված նորմերին և գտնվում են թույլատրելի սահմաններում։
Ստացված արդյունքները հաստատում են, որ հետազոտված արտադրանքը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին և անվտանգ է սպառման համար։
Milkin-ը շարունակելու է հետևողականորեն վերահսկել արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ պահպանելով սահմանված չափանիշներն ու պահանջները։
Շնորհակալ ենք ձեր վստահության, ուշադրության և համբերատարության համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: