«ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մտնո՞ւմ են, թե՞ ոչ»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
Մեսրոպ Մեսրոպյանն ասաց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսներն ընդհանուր առմամբ սակագնի մեջ չեն մտնում։ «Բայց սակագնի վրա կարող են ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն ունենալ, նայած այդ վարկերն ինչ նպատակով են ծախսվել, մինչև վերջ հասցրել են տեղ, թե չեն հասցրել։ Եթե, ենթադրենք, այդ տարածքում պետք չէր այդ ենթակառուցվածքը թարմացնել, բայց այդ նպատակով վարկային միջոցներ են ծախսվել, այո, դա ազդում է սակագնի վրա»,- նշեց ՀԾԿՀ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Մանուկյանն ասաց․ «Կարող եմ ենթադրել, որ Ալիևի գրած Սահմանադրությունն այս երկրում հաստատելուն խանգարելու պատճառով կալանավորված Սամվել Կարապետյանի կալանքն արդարացնելու համար ձեզ ուղղակի սուտ և մոլորեցնող տեղեկատվություն են տալիս»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: