Այո, Մասկի մոտ ուշացած «լուսավորում» տեղի ունեցավ. Մեդվեդեւ

Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել է․

«Այո, Մասկի մոտ ուշացած «լուսավորում» տեղի ունեցավ. նա գիտակցեց, որ այդ բանդերական աղբին ռազմական նպատակներով Starlink-ի հնարավորություններ տրամադրելը սխալ էր։

Նրա՝ այդքան գովաբանված կապի համակարգն ամբողջ հակամարտության ընթացքում օգտագործվել է նաև քաղաքացիական թիրախներին հարվածելու համար։ Իսկ իմաստաբանական մանիպուլյացիաները՝ թե իբր Starlink-ը մի բան է, իսկ Starshield-ը՝ բոլորովին այլ բան, որևէ իրական արդարացում չեն կարող ծառայել։

Դրանց պատճառով թափված արյունը միևնույն գույնն ունի։ Իլոնն ամեն ինչ հասկանում էր հենց սկզբից։ Մյուս կողմից էլ՝ նույնիսկ տրիլիոնատերը կախվածության մեջ է Սպիտակ տանից և «խորքային պետությունից»։ Հիմա նրան ցեխի մեջ են թաթախում. ոմանք նույնիսկ առաջարկում են մահապատժի ենթարկել նրան՝ ճիշտ այնպես, ինչպես Մաքքարթիի դարաշրջանում Ռոզենբերգներին՝ Խորհրդային Միության (կամ, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի) օգտին աշխատելու ենթադրյալ մեղադրանքով։ Եվ, իհարկե, Բայդենը մի բան է, իսկ Թրամփը՝ բոլորովին այլ։

Այժմ նա զզվանքով է վերաբերվում ամբողջ իրավիճակին։ Նա դատապարտում է պատերազմը, մինչդեռ ինքն էլ դարձավ դրա մասնակիցը։

Այնուամենայնիվ, սթափվելն ու զղջալը միշտ ավելի լավ է, քան կյանքն ավարտելը որպես Հուդա։ Ինչպես ասում են՝ mendaci homini ne vera quidem dicenti credimus [ստախոսին չենք հավատում, նույնիսկ երբ նա ճշմարտությունն է ասում]»։

Leave a comment