Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հետագա մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կախված կլինի կազմակերպության շրջանակում տեղի ունենալիք քննարկումներից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գիտեք, որ Երևանը ներկայումս դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով նման դեպքերի համար նախատեսված են որոշակի ընթացակարգեր։

«Հետագա զարգացումներն արդեն կախված կլինեն նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում»,- հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Leave a comment