ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Օվալաձև աշխատասենյակը և Սպիտակ տան նիստերի դահլիճը հռչակել է ազգային հուշարձաններ։
«Մենք սա հռչակում ենք ազգային հուշարձան և պատրաստվում ենք այս փաստաթուղթն ուղարկել Կոնգրես՝ վավերացման», – հայտնել է Թրամփը Սպիտակ տանը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ։
Նա հավաստիացրել է, որ առանց օրենսդիրների հավանության որևէ փոփոխություն չի կատարի Օվալաձև աշխատասենյակում և Սպիտակ տան նիստերի դահլիճում։
Այս առնչությամբ Թրամփը Օվալաձև աշխատասենյակն անվանել է ԱՄՆ խորհրդանիշ և խոստացել, որ թույլ չի տա «հիմար մարդկանց» ձեռք տալ դրան։
«Սա մեծ տեսարժան վայր է։ Նույնը վերաբերում է նաև նիստերի դահլիճին», – նշել է նա։