Թրամփը հայտարարել է՝ Ուկրաինայի հարցով խոշոր, հինալի համաձայնագիր կլինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մոտ են ոչ միայն Ուկրաինայի հակամարտության կարգավորման, այլև Եվրոպայի անվտանգությանն առնչվող ավելի լայն համաձայնագրի ձեռքբերմանը։

«Ասում եմ ձեզ՝ համաձայնագիր կլինի։ Դա խոշոր համաձայնագիր կլինի և կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Դա շատ շոխոր պայմանավորվածություն կլինի։ Այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, և ես նույնիսկ կասեի, որ կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան»,- հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

«Դա մեծ, հիանալի համաձայնագիր կլինի։ Բոլորը ոգևորված կլինեն»,- ընդգծել է նա։

Leave a comment