ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, անդրադառնալով ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի գործարկմանը, հայտարարել է, որ հայերը ևս մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբոլոգում:
«ԵՄ աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային ստուգումները և կհեշտացնի ճանապարհորդությունը։ Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ առավել սերտ մերձեցումը, իսկ մենք աշխատում ենք, որպեսզի այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ բերի երկրի քաղաքացիների համար»,-գրել է նա։
Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը, ինչը կարևոր քայլ է համարվում ճանապարհորդության ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։