«Ընդդիմությունն ասում է՝ Սահմանադրության հարցում ուզում են համաժողովրդական քվեարկություն։ Մենք էլ ենք ասում՝ ուզում ենք համաժողովրդական քվեարկություն Սահմանադրության շուրջ։ Հանրաքվեն համաժողովրդական քվեարկություն է։ Այս բոլոր գործոնների համար մի կետ կա, որտեղ բոլորը գալիս` մեկտեղվում են։ Եվ այս գործոնները տեսնելով՝ ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, այս բոլոր ասածները մի կետում համատեղվում են, մենք պետք է գնանք ժողովրդին հարցնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հավելեց․ «Կան չափազանց կարևոր հարցեր, որոնք մենք պետք է ճշտենք, եթե ձևավորվի առաջարկը, ՔՊ կուսակցության վարչության նախագահ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգա և այդ առաջարկն ավելի դետալացված կասի»։
Միրզոյանը նշեց, որ քաղաքագիտության դասագրքային օրինակն է՝ եթե մի կառավարություն բերում է Սահմանադրության նախագիծ, դա չի անցնում, արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան։
«Ես եմ կարող պատկերացնել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, և դրանից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Բայց սա իմ իմացած դասագրքային օրինակն է, կապրենք, կտեսնենք։ Ես ասում եմ՝ դասագրքային քաղաքագիտական իրավիճակ է, երբ կառավարությունը բերում է Սահմանադրության նախագիծ, քվեարկվում է, անցնում է, մի իրավիճակ է, չի անցնում, դրան որպես կանոն հետևում են խորհրդարանական արտահերթ ընտրությունները»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: