«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու որոշումը մեծ սխալ եմ համարում. ՀՌՀ նախագահ

https://arm.sputniknews.ru/20261105/shvoghakat-hyn-pakelu-vorvoshumy-mets-skhal-em-hamarum-hrh-nakhagah-108984217.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/15/88039769_186:0:906:540_1920x0_80_0_0_84d424edd892d87d7247f7d178dd0ce1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«շողակաթ» հեռուստաընկերություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ ), աժ (ազգային ժողով)

«շողակաթ» հեռուստաընկերություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ ), աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

«Շողակաթ» հեռուստաընկերության փակվելուց հետո թափուր տեղի համար արդեն երեք մրցույթ է անցկացվել, սակայն հայտեր չեն ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հանրապետական սփռման համար նախատեսված 8 տեղից 2-ը թափուր է։ Այս մասին հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ԱԺ–ում 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ նախկինում յուրաքանչյուր տեղի համար պայքարում էր 4–5 հավակնորդ, մինչդեռ այժմ հանրապետական հեռարձակման համար նախատեսված 8 տեղից 2-ը զբաղեցված չէ։

Տեղերից մեկն ազատվել է իշխող կուսակցության պատգամավորների պահանջով 2026 թվականի հունվարի 1-ից «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության դադարեցումից հետո։

«Այդ հեռուստաընկերությունը փակելու որոշումը ես մեծ սխալ եմ համարում։ Դրանից հետո ազատված տեղի համար երեք մրցույթ ենք անցկացրել, սակայն որևէ հայտ չի ներկայացվել»,– ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ հեռուստալսարանի կրճատմանը զուգահեռ, երբ հեռուստադիտողները հեռուստատեսությունից տեղափոխվում են համացանց, վերջին երեք տարում հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները նվազել են 70 տոկոսով։
Միաժամանակ, ըստ նրա, ավելանում է համացանցային հեռուստաալիքների թիվը։ Դրանց բովանդակությունը նման է ավանդական հեռուստաալիքների բովանդակությանը, սակայն դրանք պարտավոր չեն պատրաստել հանրօգուտ հաղորդումներ կամ պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, այդ թվում՝ եթերում բացառել ատելության խոսքն ու վիրավորանքները։

Հակոբյանի մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում գործում է 40–50 նման համացանցային հեռուստաալիք։ Դրանցից մի քանիսն աշխատում են մասնագիտական բարձր չափանիշներով, սակայն շատերը, նրա պնդմամբ, ֆինանսավորվում են հենց բոլոր կանոնները խախտելու նպատակով։

Արդյունքում, ըստ Հակոբյանի, հանձնաժողովը նմանվում է ճանապարհային ոստիկանության, որը մեծ քաղաքում կարգավորում է ընդամենը 4–5 խաչմերուկի երթևեկությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նա ընդգծեց, որ խնդիրը լուծելու համար հանձնաժողովը պետք է համացանցային հեռուստատեսությունը կարգավորելու գործիքակազմ ստանա։

Հիշեցնենք` ԱԺ–ն 2025–ի հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

Leave a comment