«Նա ձեռքից գնում է, չի ստեղծված որևէ արժեք, որ երկիրը առաջ կտանի»․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Սամվել Կարապետյանի առանձնատանը ավարտվեց ընդդիմադիր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հանդիպումը։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, դուրս գալով հանդիպումից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանում ուզում են ալիևյան սահմանադրությունն անցկացնել, հետևաբար և որ քաղաքական ուժի հետ հաջողվել է կապ հաստատել, նրանք եկել են ու հայտարարություն ստորագրել։ Գործողությունները կշարունակեն քայլ առ քայլ։

«Օրի օրի Փաշինյանի ուժը կորում է, գնում է պառլամենտ, ասում է՝ ես 5 տոկոս տնտեսական աճ ունեմ, պարզվում է՝ 2 տոկոս էլ չկա։ Նա տեսնում է, որ ձեռքից գնում է, չի ստեղծված որևէ արժեք, որ երկիրն առաջ կտանի՝ քաղաքականապես, ռազմականապես, տնտեսապես։ Ավելին, սկսել ենք վիճել բոլորի՝ Ռուսաստանի, նույնիսկ Եվրամիության հետ, ոչ մի տեղ չի ստեղծված մի կայուն արժեք», ասաց Հրանտ Բագրատյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment