https://arm.sputniknews.ru/20261105/ajs-handipumy-petq-e-samvel-karapetjani-glkhavvorutjamb-liner-narek-karapetjan-108940504.html
Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ օրենքով թույլատրված տարբեր գործիքներ են կիրառվելու սահմանված նպատակներին հասնելու համար։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T00:25+0400
2026-11-05T00:25+0400
2026-11-05T00:25+0400
սամվել կարապետյան
նարեկ կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108940329_0:0:1281:721_1920x0_80_0_0_3d4b3125294093c7dd493c4bf14668dd.jpg.webp
Ընդդիմադիր ուժերի հանդիպումն այսօր պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, սակայն իշխանությունները կանխարգելիչ քայլեր իրականացրեցին՝ համազգային համախմբումը թույլ չտալու համար։ Սամվել Կարապետյանի առանձնատանը հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Նա նշեց, որ չնայած ունեցած տարաձայնություններին, միասնական հայտարարությունը ստորագրած ուժերը համաձայնության են եկել 4 կետի շուրջ, նույն առաջարկն են ներկայացնում բոլոր քաղաքական ուժերին։Նա շեշտեց, որ Սահմանադրությամբ թույլատրելի բոլոր գործիքները կարող են կիրառվել։ Փողոցային պայքար լինելու, թե ոչ, Կարապետյանն այս պահին չցանկացավ ասել։Նշեց, որ համազգային համախմբման գործընթացը շարունակական է լինելու նաև հասարակական գործիչների ներգրավմամբ։Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սամվել Կարապետյանի առանձնատանը մեկնարկել էր ընդդիմադիր ուժերի հավաք, որի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց։ Մասնավորապես, հայտարարությամբ սահմանվել են 4 նպատակներ՝ լիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում։Նշենք, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջանը» և «Միավորված հայեր» կուսակցությունները։
2026
Լուրեր
am_HY
Այս հանդիպումն այսօր պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Այս հանդիպումն այսօր պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ. Նարեկ Կարապետյան
2026-11-05T00:25+0400
true
PT2M44S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108940329_146:0:1134:741_1920x0_80_0_0_2fba9d941642a376d3edfa79b9f0b0a2.jpg.webp
սամվել կարապետյան, նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, видео
սամվել կարապետյան, նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, видео
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ օրենքով թույլատրված տարբեր գործիքներ են կիրառվելու սահմանված նպատակներին հասնելու համար։
Նա նշեց, որ չնայած ունեցած տարաձայնություններին, միասնական հայտարարությունը ստորագրած ուժերը համաձայնության են եկել 4 կետի շուրջ, նույն առաջարկն են ներկայացնում բոլոր քաղաքական ուժերին։
«Տարբեր ճանապարհներով մարդիկ կարող ենք լինել, տարբեր առաջնահերթություններ ունենանք, այս գաղափարների շուրջ միավորվենք, թույլ չտանք ալիևյան Սահմանադրությունը Հայաստանում իրագործել, Հայաստանը դարձնել Ադրբեջանի արբանյակ երկիր, որից հետո բոլորս կարող ենք մեր ճանապարհները շարունակել, բայց այս հարցում համախմբում է պետք»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ Սահմանադրությամբ թույլատրելի բոլոր գործիքները կարող են կիրառվել։ Փողոցային պայքար լինելու, թե ոչ, Կարապետյանն այս պահին չցանկացավ ասել։
Նշեց, որ համազգային համախմբման գործընթացը շարունակական է լինելու նաև հասարակական գործիչների ներգրավմամբ։
Մասնավորապես, հայտարարությամբ սահմանվել են 4 նպատակներ՝ լիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում։
Նշենք, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջանը» և «Միավորված հայեր» կուսակցությունները։