Տեղեկատվական պայթյուն, որը փոխեց պատկերը. Սարգսյանը` ԱՄՆ ընտրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20261104/teghekatvakan-pajtjun-vory-pvokhec–patkery-sargsjany-amn-yntrutjunneri-masin-108917384.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/18/55866657_0:0:1423:1067_1920x0_80_0_0_351f92bd91a1d31cbfd3af1a7a55e752.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրեն սարգսյան, ամն, ընտրություններ

սուրեն սարգսյան, ամն, ընտրություններ

Բաժանորդագրվել

Սուրեն Սարգսյանի համոզամբ` թե՛ Հայաստանի, թե՛ TRIPP–ի նկատմամբ ԱՄՆ երկու քաղաքական կուսակցությունների միջև կա որոշակի կոնսենսուս, և դրանով պայմանավորված փոփոխություն ակնկալելն անիմաստ է։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց առկա տվյալներով` դեմոկրատների հաղթանակն անվիճելի փաստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ, Ամերիկյան հետազոտությունների հայակական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։

Ինչպես հայտնի է, 2026 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել` մեծամասնություն ստանալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն արդեն ստացել են մեծամասնության համար անհրաժեշտ նվազագույն 218 մանդատը։ Կանխատեսվում է, սակայն, որ դրանց թիվը վերջնական արդյունքներով կհասնի առնվազն 255–ի։ Սենատում ևս դեմոկրատներին հաջողվել է փոխել ուժերի հարաբերակցությունը՝ հանրապետականներից առաջ ացնելով առնվազն 7 տեղով։

Կընդունեմ Կոնգրեսի ընտրությունների արդյունքները և կհամագործակցեմ դեմոկրատների հետ. Թրամփ

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` եթե Ներկայացուցիչների պալատում հանրապետականների պարտությունը կանխատեսելի և նույնիսկ ակնհայտ էր` հաշվի առնելվ վերջին 10-ամյակների օրինաչափությունը, ապա Սենատում երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստացած ձայները որոշ նահանգներում շատ մոտ էին իրար և մրցակցությունը չափազանց ուժեղ էր` դժվար կանխատեսելի ելքով։

«Ես կարծում եմ` այդ հարցում շատ մեծ դեր խաղաց վերջին տեղեկատվությունը` կապված Միացյալ Նահանգների կողմից Իրանին հնարավոր միջուկային հարվածի վերաբերյալ։ Տեղեկատվական այդ պայթյունը, ըստ էության, փոխեց քվեարկության արդյունքների պատկերը. դեմոկրատները Սենատում կարողացան մի քանի ձայնի առավելությամբ վերցնել վերահսկողությունը իրենց ձեռքը»,– նշում է քաղաքագետը։

Սարգսյանը կանխատեսում է, որ այս ընտրություների արդյունքում ԱՄՆ նախագահի դիրքերը որոշակիորեն կթուլանան, հատկապես այն հարցերում, որոնցում որոշիչ դեր ունի Սենատը։ Այն է` գործադիր իշխանության կաբինետի անդամների նշանակումը, արտերկրում դիվանագիտական ներկայացուցիչների, դեսպանների նշանակումները։

Բայց արտաքին քաղաքական, և հատկապես Իրանի հարցում, նրա կարծիքով, լուրջ փոփոխություն հազիվ թե լինի, քանի որ Թրամփը մնում է երկրի նախագահն ու ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, և արդեն իսկ հայտարարել է առաջիկայում Իրանի դեմ հնարավոր նոր գործողությունների մասին։

Ինչ վերաբերում է միջանկյալ ընտրություններում ամերիկահայ համայնքի և հատկապես ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի դիրքավորմանը, Սուրեն Սարգսյանն այն բնորոշում է իբրև «շատ հավասարակշռված»։

Ամերիկացիներն իրենց քվեներով դեմ են արտահայտվել Իրանի դեմ պատերազմին. ԻԻՀ մեջլիսի խոսնակ

«Մոտեցումն այն էր, որ աջակցություն ցուցաբերվի ցանկացած թեկնածուի, որը հայ համայնքի, Հայաստանի համար ունենա կարևորագույն հարցերի վերաբերյալ շատ հստակ դիրքորոշում, աջակցի Հայ դատի հանձնախմբի առաջնահերթություններին։ Սրանով պայմանավորված էլ Հայ դատի գրասենյակը առաջ է շարժվել և աջակցել թե՛ դեմոկրատական, և թե՛ հանրապետական մի շարք թեկնածուների, որոնց մեծ մասը, կարծես թե, այս պահի դրությամբ արդեն հաստատված է, որ կարողացել են կա՛մ ընտրվել, կա՛մ վերընտրվել»,–ասում է Սարգսյանը։

Նրա գնահատմամբ` Հայաստանի նկատմամբ, սակայն, անկախ ընտրությունների արդյունքներից` ԱՄՆ գլոբալ քաղաքականության մեջ որևէ նշանակալից փոփոխություն տեղի չի ունենա։ Սարգսյանի խոսքով` թե՛ Հայաստանի, թե՛ TRIPP–ի նկատմամբ ԱՄՆ երկու քաղաքական կուսակցությունների միջև կա որոշակի կոնսենսուս, և դրանով պայմանավորված փոփոխություն ակնկալելն անիմաստ է։

«Իհարկե, Կոնգրեսի լիազորությունների շրջանակներում ինչ–որ փոփոխություններ կարող են լինել, ենթադրենք` ֆինանսական միջոցների տրամադրման տեսանկյունից կամ ինչ–որ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից, բայց մեծ փոփոխություններ, կարծում եմ, տեղի չեն ունենալու»,– ասում է փորձագետը։

Չնայած այդ հանգամանքին` Սարգսյանը գտնում է, որ հայկական լոբբին ամերիկյան ընտրություններում բավական լավ աշխատանք է տարել և կարողացել է պահպանել իր ծանրակշիռ ազդեցությունը ԱՄՆ քաղաքական կյանքում։

Leave a comment